Թալիբները ներխուժել են դատարան. 44 զոհ
Առնվազն 44 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ Թալիբանի զինյալները ներխուժել են դատական համալիր, հայտնում է Courier Mail-ը:
Դա տեղի է ունեցել երկրի արևմուտքում՝ Ֆարահ քաղաքում, որտեղ թալիբները փորձել են ազատել դատարանի առաջ կանգնած իրենց զինակիցներին: Զոհերից 34-ը քաղաքացիական անձինք են, 10-ը՝ իրավապահներ: Սպանվածների մեջ կան նաև որոշ հաձակվողներ:
Սա ամենախոշոր զոհերով հարձակումն է 2011-ի դեկտեմբերից ի վեր, երբ շիական մզկիթի պայթյունից 80 մարդ էր զոհվել:










