Գերմանական ոստիկանությունը «կողոպտել» է ուղևորներին
Գերմանիայի դաշնային ոստիկանությունը որոշել է զգուշացնել Ֆրանկֆուրտի օդանավակայանի ուղևորներին կողոպուտի վտանգի մասին։ Դրա համար ոստիկանները փորձում են իրենց գրպանահատների դերում, հայտնում է rosbalt.ru-ն։
Տարվա ընթացքում մի քանի անգամ ոստիկանները քաղաքացիական հագուստով ստուգում են գնացքները։ Նրանք տանում են զբոսաշրջիկների պայուսակները, որից հետո աննկատ նրանց գրպանն են դնում այցեքարտեր, որտեղ գրված է՝ «Ձեզ կարող էին իսկապես կողոպտել։ Ձեր Դաշնային ոստիկանություն»։
Նման կերպ, ըստ ոստիկանների, նրանք ստիպում են մարդկանց ավելի զգույշ լինել։










