Վառվում է Գրոզնիում Ժերար Դեպարդյոյի բնակարանը
Գրոզնիի կենտրոնում վառվում է «Գրոզնի Սիթի» բարձրահարկը, հայտնում է РИА Новости-ն:
Հրդեհը բռնկվել է համալիրի ամենաբարձր շինությունում և ներառել մի քանի հարկ, որոնք պատված են ծխով: Առայժմ հայտնի չէ՝ մարդիկ կան հրդեհի գոտում, թե ոչ:
Russia Today-ը տեղեկացնում է, որ այրվում է նաև ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի բնակարանը, որը նրան նվիրել էր Չեչնիայի նախագահը:
НТВ-ն մանրամասնում է, որ խոսքը 5 սենյականոց բնակարանի մասին է:
Ի դեպ, այս շինության ճակատային մասում զետեղված է աշխարհի ամենամեծ կլոր ժամացույցը:
Comedy Club-ն իր twitter-ի էջում առաջարկում է վառվող շինությունը նկարել և Instagram-ով հայտնել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին:










