«Գրոզնի Սիթի» համալիրի բարձրահարկ շենքի հրդեհի պատճառն ամենայն հավանականությամբ էլեկտրալարերի կարճ միացումն է եղել (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հրդեհ էր բռնկվել Գրոզնի քաղաքի «Գրոզնի Սիթի» համալիրի «Օլիմպ» 145 մետր բարձրությամբ շենքում: Դեպքի վայր էին ժամանել ԱԻ նախարարության մոտ 500 աշխատակիցներ, ինչպես նաև Չեչնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարը: Հրդեհի մարման նպատակնով ուղարկվել էր նաև ՌԴ ԱԻ նախարարության ուղղաթիռ:
Life News-ին Չեչնիայի Արտակարգ Իրավիճակների նախարարության աղբյուրը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել: Սակայն, ըստ այլ վարկածի, հրդեհի պատճառ են հանդիսացել շինության 4-5 հարկերում աշխատող բանվորները, որոնք խախտել են անվտանգության կանոնները:
Ըստ շրջանառվող լուրերի՝ այս համալիրում է գտնվում նաև ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի բնակարանը:










