«Արթնացի´ր, Կիպրոս». երկրի խորհրդարանի շենքի մոտ այրել են Եվրոպական Միության դրոշը

11:56 • 03.04.13

«Արթնացի´ր, Կիպրոս» շարժման մի քանի տասնյակ ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացրել Կիպրոսի խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 

 

Մարդիկ դժգոհություն են հայտնել Կիպրոսի իշխանությունների կողմից վարկատու «եռյակի»՝ Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական Կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ստորագրված համաձայնագրի առնչությամբ։ 

 

Ցուցարարները փորձել են արգելափակել տրանսպորտի երթևեկությունը, այրել են Եվրոպական Միության դրոշը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկարները։

 

Ցույցի մասնակիցները մեկը՝ «Արթնացի´ր, Կիպրոս» շարժման անդամ, փաստաբան Միխալիս Պարասկևասն ասել է, որ ճգնաժամը ոչնչացրել է Կիպրոսը։ «Մարդիկ մտածում են, որ իրենց կյանքը կմնա այնպիսին, ինչպիսին նախկինում էր։ Նրանք չեն հասկանում, որ այն Կիպրոսը, որը մենք գիտեինք, այլևս գոյություն չունի։ Այն ոչնչացված է»,- ասել է նա։