Սերբիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Կոսովոյի պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ
Սերբիայի և Կոսովոյի կառավարական պատվիրակությունները Բրյուսելում անցկացված բանակցությունների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ հարաբերությունների կարգավորման շուրջ, հայտնում է Газета-ն՝ BBC-ին հղումով։
Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը, Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին և եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշտոնն անցկացրել են մի քանի երկկողմ և եռակողմ հանդիպում։
Իր հերթին, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Դաչիչին հղում անելով, հայտնում է, որ սերբական կառավարության առաջին փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների ժամանակ հրաժարական է տվել, ինչը չի ընդունվել։










