Մոնակոն պետական սահմաններն ընդլայնելու համար արհեստական թերակղզի կկառուցի

12:18 • 03.04.13

Եվրոպայի գաճաճ պետություններից մեկը՝ Մոնակոն, պատրաստվում է ընդլայնել իր պետական սահմանները՝ այդ նպատակով արհեստական թերակղզի կառուցելով Միջերկրական ծովում։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, այս մասին հայտարարել է Մոնակոյի իշխող միապետ Ալբերտ 2-րդը։ Նա նշել է, որ 2008թ.-ից  ի վեր ուսումնասիրել է տարատեսակ տարբերակներ՝ իր պետության սահմաններն ընդլայնելու համար։

 

Նոր թերակղզին կկառուցվի ջրաբերուկային տեխնոլոգիաների միջոցով և մոտ 3%-ով կմեծացնի պետության տարածքը։ Այս կապակցությամբ Ալբերտ 2-րդը հայտարարել է, որ թերակղզու կառուցման աշխատանքների ընթացքում կպահպանվեն բոլոր բնապահպանական նորմերը։

 

Չնայած, որ Մոնակոն ունի բավական համեստ տարածք (մոտ 2 ք/կմ), այն գրավում է բազմաթիվ հարուստների ամբողջ աշխարհից՝ շնորհիվ շատ շքեղ խաղատների և ֆիզիկական անձանց համար եկամտահարկի բացակայության։