Իսպանիայի արքայադստերը դատարան են կանչել ամուսնու կոռուպցիոն գործով
Իսպանիայի Քրիստինա արքայադստերը դատարան են կանչել ամուսնու կոռուպցիոն գործով: Ամուսինը՝ Ինակի Ուրդանգարինը, մեղադրվում է մարզական միջոցառումների վրա մի քանի միլիոն եվրո պետական միջոց մսխելու համար, հայտնում է BBC-ն:
Սա առաջին անգամն է, որ Իսպանիայի թագավորի անմիջական ժառանգը դատարան է կանչվում: Քրիստինան Խուան Կառլոս թագավորի փոքր աղջիկն է: Քրիստինան ապրիլի 27-ին հրավիրվել է Բալեարյան կղզիների Պալմա դե Մայորկայի դատարան:
Նրա ամուսինը հերքում է մեղադրանքները: CNN-ը նույն առիթով հայտնում է, որ նախնական մեղադրանք է ներկայացվել նաև արքայադստերը:










