ՌԴ-ում ամուսինը փրկել է կնոջը տանիքից ընկնող սառցալուլայից և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում (տեսանյութ)

12:02 • 03.04.13

ՌԴ Մոսկվայի մարզի Ռուզա քաղաքում հսկայական սառցալուլան պոկվել է ոստիկանության շենքի տանիքից ու ընկել տակով անցնող ամուսնական զույգի վրա. այդ ամենը ֆիքսել է անվտանգության տեսախցիկը։
 

Ինչպես տեղեկացնում է Life News-ը, զույգը քիչ է մնացել զոհվի՝ տանիքից ընկած սառույցի կտորի պատճառով։


Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Ալեքսանդր և Եկատերինա Պարֆիանովները կանգնած են եղել գրասենյակային շենքի մոտ։
 

«Մենք ամուսնուս հետ կանգնած էինք մորթե իրերի խանութի մոտ։ Ես Սաշային խնդրեցի ինձ համար մուշտակ գնել, և մենք նայում էինք ցուցափեղկին։ Այդ պահին մենք ձայն լսեցինք, և տանիքից մեզ վրա հսկայական սառույց ընկավ։ Ամուսինս կարողացավ հրել ինձ անվտանգ վայր և հարվածը վերցրեց իր վրա»,-պատմել է Եկատերինա Պարֆիանովան։


Նա նշել է, որ այդ պահին ինքն աղոթում էր, որ ամուսինը լավանա, իսկ տանն իրենց է սպասում 8-ամյա որդին։

 

Այժմ Ալեքսանդրը վերակենդանացման բաժանմունքում է, նա պարանոցի, գանգի, ինչպես նաև կրծքավանդակի վնասվածքներ է ստացել։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։