Ստամբուլում զբոսաշրջային լաստանավի վրա հրդեհ է բռնկվել

00:09 • 03.04.13

Երեքշաբթի օրը մի քանի տասնյակ ուղևորներ են տարհանվել Մարմարա ծովում՝ Ստամբուլի և Արքայազնի կղզու միջև ճանապարհորդող զբոսաշրջային նավից՝ նրա վրա ծագած հրդեհի պատճառով, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով թուրքական հեռուստառադիոկայանին:


Բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են նավից: Սակայն մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ ծխից թունավորվելու արդյունքում:


Հրդեհը ծագել է ափից ոչ շատ հետո, ինչից հետո նավին օգնության են եկել 2 հարևան լաստանավերը: Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն: