Սիրիան օդային հարվածներ է հասցրել Լիբանանի սահմանին

15:25 • 03.04.13

Սիրիական կործանիչներն այսօր հարվածներ են հասցրել Լիբանանի սահմանին՝ սիրիական սահմանից 20 կմ հեռավորության վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Reuters-ին հղումով։

 

Դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկության համաձայն՝ ինքնաթիռը ռմբակոծել է սահմանի մոտ գտնվող Արսալ քաղաքը։ Տուժածներ չկան։

 

Սիրիական սահմաններից հարևան Լիբանանի ռմբակոծման մասին տեղեկություններ բազմիցս են հնչել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ սիրիացի զինվորականները հետապնդում են Լիբանանում թաքնվող զինյալներին։

 

Լիբանանյան իշխանություններն ամեն անգամ դատապարտում են այդ ռմբակոծությունները, իսկ Դամասկոսն իր հերթին հերքում է ավիահարվածների մասին տեղեկությունները։