Ուրուգվայի Սենատը հավանության է արժանացրել միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
Ուրուգվայի Սենատը կողմ է քվեարկել միասեռ ամուսնություններին՝ ընդունելով միասնական օրենք, որը կարգավորում է հետերո և հոմոսեքսուալ ամուսնությունները, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։
Դեկտեմբերին օրինագիծը հաստատվել էր խորհրդարանի ստորին պալատում, ուր այն կվերադառնա փոփոխություններով՝ վերջնական հաստատման համար։ Եթե դա տեղի ունենա, Ուրուգվայը կդառնա 2-րդ երկիրը Լատինական Ամերիկայում և 12-րդ պետությունն աշխարհում, որը կօրինականացնի միասեռ ամուսնությունները։
Օրենքը թույլ է տալիս զույգերին որոշել, թե ում ազգանունը կկրի երեխան, պարզաբանում է որդեգրման և բեղմնավորման իրավունքները, ինչպես նաև բացառում է «ամուսին» և «կին» բառերն ամուսնական պայմանագրերում՝ փոխարինելով դրանք «համաձայնվող կողմեր» չեզոք ձևակերպմամբ։
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան արդեն հայտնել է այն մասին, որ կստորագրի միասեռ ամուսնությունների օրենքը։










