Լեոնիդ Յակուբովիչը սկանդալ է սարքել «Շերեմետևո»-ում՝ թռիչքի հետաձգման պատճառով (տեսանյութ)
Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը սկանդալ է սարքել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Հոշիմին (Վյետնամ) չվերթի 5-ժամյա հետաձգման պատճառով՝ պահանջելով բացատրել ստեղծված իրավիճակի պատճառները, հայտնում է Взгляд-ը։
«Հինգ ժամ հաղորդում են միևնույն բանը։ Այդ սուտը Լեռնային Ղարաբաղի համար է։ Այստեղ դատարկ մարդիկ չեն։ Յուրաքանչյուրը հարգված է, մենք ոչխարի հոտ չենք։ Եվ ես ձեզ արգելում եմ մեզ հետ այդպես վարվել»,- ասել է Յակուբովիչը։
Ինչպես պարզ է դառնում տեսանյութից, «Աէրոֆլոտ»-ի աշխատակցուհիներից մեկը հայտնել է ուղևորներին, որ իրենք անձամբ կվճարեն չվերթի հետաձգման համար, ինչը բարկացրել է Յակուբովիչին, որից հետո նա վիրավորել է աշխատակցուհուն՝ պահանջելով, որպեսզի նա դուրս գա ուղևորների մոտ։
Մինչդեռ ավիաընկերությունը Twitter-ում պատասխանել է, որ Յակուբովիչի պահվածքը համարում է «անտաշություն»։ «Տարօրինակ է, որ պրոֆեսիոնալ օդաչուն (Յակուբովիչը) չգիտի, որ ձյան ժամանակ թռիչքները սահմանափակ են»,- հայտնել են ընկերությունից։
Ընկերությունից հիշեցրել են, որ թռիչքի օրը ձյան ուժեղ տեղումներ էին։
Նաև նշել են, որ չնայած Յակուբովիչի հնչեցրած վիրավորանքներին, ընկերությունը չի պատրաստվում դատի տալ հաղորդավարին։










