Ապարանում 23-ամյա երիտասարդը մահացել է վթարի ենթարկվելու հետևանքով

10:46 • 04.04.13

Հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում ապրիլի 3-ին՝ ժամը 21.45-ին,  հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1990 թ. ծնված Գ. Հայրապետյանի դիակը:

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել Գ. Հայրապետյանին և պատճառել մահ:
 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, դեպքի վայրից մոտ 250 մ հեռավորության վրա ժամը 22.30-ի սահմաններում վարորդը ավտոմեքենայով բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն: