Արգենտինայում սուգ է հայտարարվել ի հիշատակ ջրհեղեղի զոհերի (տեսանյութ)
Արգենտինայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ի հիշատակ երկրին պատուհասած ջրհեղեղի զոհերի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհն է դարձել 54 մարդ։ Տուժել է 2 խոշոր քաղաք՝ մայրաքաղաք Բուենոս Այրեսն ու Լա Պլատան։
Հիդրոօդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ Արգենտինային պատուհասել է վերջին 100 տարվա ընթացքում ամենահզոր տարերքը։
Russia Today-ի տեսանյութը.










