Բրիջիթ Բարդոյի կողմից պաշտպանվող փղերը կհայտնվեն Մոնակոյի իշխանի խնամքի տակ
Լիոնի կենդանաբանական այգում բնակվող, թոքախտով հիվանդ Բեբի և Նեպալ փղերը, որոնց պաշտպանությամբ էր հանդես եկել Բրիջիթ Բարդոն, կբնակվեն Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին գտնվող Մոնակոյի արքայական ընտանիքին պատկանող ագարակում:
Այս մասին հայտնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AFP-ին, որն այս տեղեկությունները ստացել է շրջանի պրեֆեկտոր Ռոն Ժան-Ֆրանսուա Կարենկոյից:
Նա հայտնել է, որ անցյալ ամիս հանդիպել է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիին, և նա խոստացել է, որ կխնամի 2 փղերին:
Բրիջիթ Բարդոն նախկինում հայտարարել էր, որ Ժերար Դեպարդյոյի նման կտեղափոխվի Ռուսաստան, եթե Բեբին և Նեպալը քնեցվեն, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ չէր պատրաստվում լքել Ֆրանսիան:
Կենդանիների տեղափոխությունը սպասվում է մոտակա 3 ամիսների ընթացքում:










