Ճապոնուհին մի քանի տարի ապրել է եղբոր մարմնի հետ, մինչ հասկացել է, որ նա մահացել է
Հոկաիդոյում մի 49-ամյա ճապոնուհի մի քանի տարի ապրել է իր եղբոր զմռսված մարմնի հետ, սակայն ի վերջո հասկացել է, որ նա մեռած է, հայտնում է Couriet Mail-ը:
Սա բացահայտվել է այն ժամանակ, երբ նա փորձել է ազատվել նրանից՝ կենցաղային աղբի հետ մեկտեղ, իսկ աղբահավաքները հայտնաբերել են:
Նա ոստիկաններին պատմել է, որ Մասաո Տադանոյի մասնատված մարմինն իրենց մյուս քրոջ հետ հայտնաբերել է տանը՝ անցած նոյեմբերին:
Հայտնի է, որ երկու քույրերի հետ ապրող տղամարդը տարիներ շարունակ չի շփվել նրանց հետ՝ մեկուսանալով իր սենյակում:










