Կնոջ հետ վեճից հետո հնդիկը կացնահարել է 9 կնոջ
Հնդկաստանի կենտրոնական Շհաթթիսգարհ նահանգի գյուղերից մեկում 35-ամյա տղամարդը կնոջ հետ վեճից հետո վերցրել է կացինը և հարձակվել հարևանների վրա. նրա զոհն է դարձել իգական սեռի 9 ներկայացուցիչ, հայտնում է РИА Новости-ն:
Զոհերի թվում 4 կին (25-60 տարեկան) և 5 աղջիկ, որոնք 2-9 տարեկան են:
Հարևանների տվյալներով տղամարդը այդպես է վարվել կնոջ դավաճանությունից հետո, հայտնում է Global Time-ը: Նա ձերբակալված է:
2012-ի դեկտեմբերից, երբ Դելիում խմբակային բռնաբարության ենթարկվեց 23-ամյա ուսանողուհին, կանանց դեմ բռնությունները Հնդկաստանում հատուկ թեմա են:










