Ամերիկացին այլմոլորակայինների քաղաքի մակետ է պատրաստել (լուսանկարներ)

22:07 • 04.04.13

Լեգոյի սիրահարն այլմոլորակայինների քաղաքի մակետ է կառուցել 200.000 «աղյուսիկներից»՝ ի նշանավորումն «ոգեղենության, այլ քաղաքակրթությունների հետ խաղաղ հաղորդակցության և ֆանտաստիկ աշխարհների», հայտնում է The Sun-ը:

 

Այդ նախագծի վրա նյույորքցի դիզայներ Մայք Դոյլը 8 ամիս կամ 600 ժամ է ծախսել, որն այժմ գիտաֆանտաստիկ ֆիլմի դեկորացիա է հիշեցնում: Կառույցն ունի Contact 1 անվանումը: Դրան Մայքը նվիրել է իր երեկոները: Նա հավատում է ՉԹՕ-ների գոյությանը և գտնում, որ «լրատվամիջոցները պարզունականացնում են այլ քաղաքակրթությունների հարցը»:

 

Արդեն 3 տարի նա լեգոները օգտագործում է որպես «գեղարվեստական միջնորդ»: Լեգոյի գների պատճառով Մայքն ամեն անգամ լուսանկարում և ապամոնտաժում է իր ստեղծածը: