Չեչնիայում այրվող երկնաքերը կվերականգնեն «Ալլահի» և բարձր տեխնոլոգիաների օգնությամբ

10:36 • 04.04.13

Չեչնիայի մայրաքաղաքում հրդեհից տուժած «Գրոզնի-Սիթի» համալիրի երկնաքերը կվերականգնեն բարձր տեխնոլոգիաների օգնությամբ, հայտնում է НТВ-ն։

 

Այդ մասին Instagram-ում հայտնել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։ «Տիրոջ օգնությամբ մենք կվերականգնենք այս շենքը, որն ավելի գեղեցիկ և ավելի լավը կլինի նախորդից՝ օգտագործելով ամենավերջին տեխնոլոգիաները, իսկ հարևանությամբ կլինի «Գրոզնի-Սիթի-2» համալիրը»,-նշել է նա։

 

Կադիրովը ներկայացրել է նաև նոր համալիրի նախագիծը։ Չեչնիայի ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ գտնվել են մարդիկ, ովքեր ուրախացել են հանրապետության ամենաբարձր շենքի գրեթե ամբողջությամբ այրվելու համար։