Էռնստը կարծում է՝ Լիստևի սպանության պատվիրատուն գովազդային մագնատ Լիսովսկին է.«Сноб» (թարմացված)
Ռուսական առաջին ալիքի գլխավոր պրոդյուսեր Կոնստանտին էռնստը հեռուստալրագրող Վլադիսլավ Լիստևի սպանության պատվիրատու է համարում գովազդային մագնատ Սերգեյ Լիսովսկուն, իսկ հանգուցյալ օլիգարխ Բորիս Բերեզովսկին Լիստևի մահվան հետ ոչ մի կապ չի ունեցել, գրում է Lenta.ru-ն։
Կայքն այդ ենթադրությունն արել է Էռնստի հարցազրույցի հիման վրա, որը հրապարակվել է «Сноб» կայքում։
Նշվում է, որ ինքը՝ Էռնստը, համաձայնություն չի տվել այդ հարցազրույցը հրապարակելու համար։
Խոսքերն այն մասին, որ հենց Լիսովսկին է հանդիսանում սպանության պատվիրատուն, ասվել են ձայնագրիչն անջատած ժամանակ։
Այս պահին հրապարակումը հանվել է կայքից, սակայն որոնողական համակարգերի «քեշում» այն դեռ պահպանվել է։
ОРТ գլխավոր տնօրեն Վլադ Լիստևը (նրա տեղը հետագայում զբաղեցրեց Կոնստանտին Էռնստը) սպանվել էր 1995թ.-ի մարտի 1-ին՝ իր տան շքամուտքում։
Մինչ այժմ սպանությունը չի բացահայտվել։ Անցյալ տարի, սակայն, նրա սպանության գործը կապվել էր ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու անվան հետ։
15.07
Էռնստը հայտարարել է, որ նման բան չի ասել։ «Ես նման բան չեմ ասել՝ ոչ ձայնագրիչը միացրած, ոչ անջատած վիճակում։ Դա սադրանք է իմ դեմ»,- ասել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին։











