Դիարբեքիրում տեղի ունենալիք գեղեցկության մրցույթը սկանդալից հետո չեղյալ է համարվել
Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրիլի 7-ին նախատեսված «Աշխարհի քաղաքակրթությունների թագուհի» գեղեցկության մրցույթը չեղյալ է համարվել, տեղեկացնում է «Ռադիկալ»-ը։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մրցույթի չեղյալ համարվելու պատճառն այն է, որ այն համընկնում է Մուհամեդի ծննդյան շաբաթվա հետ։
Իրականում միջոցառման հետ կապված սկանդալ էր տեղի ունեցել։ Միջազգային մրցույթին Թուրքիան և Դիարբեքիրն առանձին մասնակիցներով էին հանդես եկել։ Գեղեցկուհիներից մեկի վրա «Միսս Դիարբեքիր» էր նշված, իսկ մյուսին՝ «Միսս թուրքական հանրապետություն»։
Միջադեպը քննադատությունների տեղիք էր տվել։ Ստացվում էր, որ գեղեցկության մրցույթին մասնակցում է 21 երկրից 22 գեղեցկուհի, կամ Դիարբեքիրը հաշվվել էր որպես առանձին հանրապետություն։










