ՆԱՏՕ-ն հայտարարել է ԱԳՆ ղեկավարների մակարդակով խորհրդի նիստ հրավիրելու մասին

00:29 • 04.04.13

ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում հայտարարել են, որ ապրիլի 23-ին Բրյուսելում արտաքին գործերի նախարարների մակարդակով  կկայանա Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, գրում է Интерфакс-ը:


Բացի այդ կկայանան մի շարք խորհրդակցություններ գործընկեր պետությունների ԱԳՆ ղեկավարների հետ:


Խորհրդակցությունը կնախագահի Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:


Ավելի մանրամասն տեղեկություններ ՆԱՏՕ-ի գրասենյակը կհրապարակի ավելի ուշ: