Պապուա Նոր Գվինեայում ավտովթարի հետևանքով 24 մարդ է զոհվել

09:06 • 04.04.13

Պապուա Նոր Գվինեայում ապրիլի 3-ին ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով 24 մարդ է զոհվել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով ավստրալական SBS հեռուստաալիքին։

 

Վթարը տեղի է ունեցել երկրի արևմուտքում՝ լեռնային շրջանում։ Էպիկա ցեղին պատկանող ուղևորները Բահերից մեկնում էին Մունթ Հագեն՝ իրենց ցեղակցի դին բերելու համար։

 

25 տեղանոց ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ավելի քան 50 մետր։ Վթարի պատճառը չի նշվում։

Ողջ է մնացել 9 մարդ։ Ըստ բժիշկների՝ նրանցից 2-ը գտնվում են ծանր վիճակում։