Բակո Սահակյանն ընդունել Գերմանիայից ժամանած պաշտոնյաների
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին և այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի և Արցախի միջև հարաբերությունների հաստատման և զարգացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Գերմանիայի և նրա առանձին միավորումների հետ փոխգործակցությամբ` այն արժևորելով քաղաքական, տնտեսական և մարդասիրական տեսանկյուններից:
Այս համատեքստում ԼՂՀ ղեկավարը ողջունել է Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի ուսուցմանն աջակցելու Հեսսենի երկրամասի պատրաստակամությունը` որպես համագործակցության խոստումնալից սկիզբ:










