Պռոշյանի գյուղապետի սպանության փաստով հարուցված քրեական գործով կասկածվում են 31 և 33-ամյա երկու տղամարդ
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ` 1980 թ. ծնված Արտակ Պետրոսյանը և 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության կայքը
Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են: Կատարվում է նախաքննություն:










