Արարատում 19-ամյա երիտասարդը դանակով 6 անգամ հարվածել և սպանել է հորեղբորը

10:28 • 04.04.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կենտրոն ապրիլի 3-ին՝ ժամը 21.40-ին, զանգահարել է Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը և հայտնել, որ ինքնապաշտպանության նպատակով սպանել է հարազատ հորեղբորը:
 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան բակում, կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Ռ. Խաչատրյանը ծալովի դանակով վեց անգամ հարվածել է հորեղբոր` 1971 թ. ծնված Արտուշ Խաչատրյանի որովայնի շրջանին, մեկ անգամ պարանոցին և պատճառել մահ:
 

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Ռ. Խաչատրյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: