«Սուխոյ» քաղաքացիական ավիացիոն ընկերությունը դատի կտա «Արմավիա» ընկերությանը
«Սուխոյ» քաղաքացիական ավիացիոն ընկերությունը պատրաստվում է դատի տալ հայկական «Արմավիա» ընկերությանը SSJ-100 ինքնաթիռի վերաբերյալ գործարքի՝ իր մասով պարտականությունների չկատարման համար, քանի որ պայմանագրի դադարեցումը ընկերությանը ֆինանսական կորուստներ է պատճառել:
Ռուսական ինքնաթիռ արտադրող ընկերությունը պատրաստվում է դիմել Միջազգային Առևտրային Դատարան, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության անանուն աղբյուրին:
Աղբյուրի մեջբերմամբ՝ հայտը կարող է ներկայացվել մոտ օրերս, իսկ հայցվորի պահանջը մոտ 1,385 մլն դոլարի փոխհատուցումն է:
Ըստ պայմանագրի՝ ինքնաթիռը գտնվում էր «Սուխոյ» ընկերության տրամադրության տակ, մինչ «Արմավիան» ամբողջովին չվճարեր պարտքերը, սակայն ավիափոխադրողը, չկարողանալով վճարել ինքնաթիռի ողջ գումարը, որոշել է դադարեցնել պայմանագիրը և օդանավը վերադարձնել արտադրողին: Ըստ «Սուխոյի» հայտարարության՝ «Արմավիան» այս ընթացքում օդանավը տրամադրել է մի երրորդ ընկերության:
Արտադրողը հույս ունի, որ Միջազգային Առևտրային Միջնորդ Դատարանի կօգնի լուծել այս տարաձայնությունները:
«Սուխոյը» մտահոգություն է հայտնել, որ հայկական դատարանը կարող է բռնագրավել օդանավը «Արմավիայի» սնանկացման դեպքում: Ընկերության հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով հայկական ավիաընկերության ֆինանսական վիճակը և սնանկացման հավանականությունը, վերոնշյալ պայմանագրի իրականացման հեռանկարները բավականին անորոշ են...»:
Ինչպես արդեն հայտնի է, «Արմավիան» ապրիլի 1-ից սկսել է սնանկացման գործընթաց:










