Սիրիական զորքն ազատագրել է Մուհամեդի ծոռնուհու գերեզմանը ծայրահեղական զինյալներից
Սիրիական զորքերը երեկ գործողություն են իրականացրել շիական Սիտ Սուքեյնա մզկիթի ազատագրման համար, որտեղ գտնվում է իմամ Հուսեյնի դստեր՝ Մուհամեդի ծոռան գերեզմանը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ծայրահեղականների խումբը, որը գրավել էր Դարայա բնակավայրի կենտրոնում տեղակայված իսլամական սրբավայրը, ամբողջությամբ ոչնչացվել է։
Ինչպես տեղեկացնում է ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները կրոնական համալիրն օգտագործել են որպես կրակային դիրք։ Դրա մուտքերն ականապատված են եղել։ Մզկիթում ևս մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել։
Ավելի վաղ Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերը հայտարարել է, որ սիրիական ընդդիմության շարքերում ավելանում է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալների թիվը։
Մարտի վերջին բրիտանական լրատվամիջոցները հաշվել էին սիրիական զինյալների շարքերում կռվող բրիտանացիներին։
Համաձայն Times-ի հրապարակած տվյալների՝ մինչև հարյուր «ջիհադիստներ» Անգլիայից անցել են Սիրիա և կռվում են «Ալ-Կաիդայի» հետ սերտ կապերով հայտնի «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման կազմում։
Լոնդոնի Թագավորական քոլեջի հրապարակած զեկույցում նշվել է, որ 2011թ.-ից մինչ այժմ սիրիական հակամարտությանը մասնակցել է 600 զինյալ՝ եվրոպական 14 երկրից։










