Ամերիկուհին առանց սննդի 6 օր անցկացրել է լեռնային քարանձավում

01:18 • 04.04.13

ԱՄՆ-ում 23-ամյա զբոսաշրջուհի Մերի Օուենը կարողացել է ողջ մնալ այն բանից հետո, երբ 6 օր անցկացրել է Օրեգոն նահանգի լեռնային քարանձավներից մեկում, գրում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով ABC News-ին:


Լեռը բարձրանալիս Օուենը ոլորել է ոտքը: Այդ ժամանակ աղջիկը գտնվում էր 1463 մետր բարձրության վրա: Նա թաքնվել է լեռնային քարանձավում, որպեսզի չընկնի ձնահոսքի տակ:


Օուենին հաջողվել է կրակ վառել, սակայն կրակը հանգել է 1 օր հետո: Աղջիկը ջուր ստանում էր հալեցված ձյունից:


Փրկարարներին աղջկան գտնել հաջողվել է միայն որոնումների 6-րդ օրը:


Մերի Օուենը շտապ տեղափոխվել էր Պորտլենդի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան առաջին օգնություն են ցույց տվել: Ըստ բժիշկների, մի քանի օր հետո ամերիկուհին կարող է տուն վերադառնալ: