Ավտովթար Երևանի Հ. Քոչար-Փափազյան խաչմերուկում. 4 տուժածներից մեկը ԱԺ նախկին պատգամավոր է
Արտակարգ իրավիճակների նախարարություն երեկ՝ ժամը 23.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. նախնական տվյալներով կա 3 տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VU 251 պետհամարանիշի և ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանին պատկանող «Չերրի» մակնիշի 09 UL 425 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1990 թ. ծնված Գ. Դավթյանը, 1966 թ. Ա. Դույդույանը և 1966 թ. ծնված Զոհրաբ Զոհրաբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցում Զ. Զոհրաբյանի վիճակը գնահատվել է ծանր, Ա. Դույդույանի և Գ. Դավթյանի վիճակները` միջին ծանրության։
1979 թ. ծնված Ա. Սարյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է միջին ծանրության:










