Պուտինն ասել է, թե ինչով է զբաղվելու քաղաքական կարիերայի ավարտից հետո

22:27 • 05.04.13

Եվրոպա կատարելիք այցին ընդառաջ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել AR գերմանական հեռուստաալիքին, որի ընթացքում հայտնել է նաև, թե ինչով է մտադիր զբաղվել քաղաքական կարիերան ավարտելուց հետո, հայտնում է Russia Today-ն:

 

Պարզվում է՝ Պուտինը մտադիր է գրական գործունեություն ծավալել:
«Շատ հուսով եմ, որ իմ քաղաքական և պետական գործունեությունն ավարտելուց հետո ես հնարավորություն կունենամ ծանոթանալ որևէ այլ խնդիրների և հարցերի հետ: Ես սիրում եմ իրավունքը, գրականությունը և մեծ հույս ունեմ, առանց պետական աշխատանքի, զբաղվել այդ խնդիրներով», - մասնավորապես ասել է նա:

 

Պուտինը խոսել է նաև հնարավոր այլընտրանքների մասին. «Գուցե այլ խնդիրներով՝ հասարակական, մարզական և այլն»:

 

Լրագրողի այն հարցին, թե Պուտինն ինչքան է մտադիր մնալ քաղաքականության մեջ, նա պատասխանել է, թե ինքն «ամենաերկարակյաց մարդն է քաղաքականության մեջ», հայտնում է RBC Daily-ն: