Փարիզի դատարանը կքննի Ժերար Դեպարդյոյի գործը

09:03 • 05.04.13

Փարիզի դատարանը պատրաստվում է վաղն անցկացնել հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյոյի գործով հերթական դատական լսումը, սակայն ակնկալվում է, որ մեղադրյալը կրկին չի ներկայանա դատարան, տեղեկացնում է РИА-Новости-ն։


Ֆրանսիական
ԶԼՄ-ները հայտնում են, որ դերասանը չի ներկայանա դատական լսմանն այն պատճառով, որ գտնվում է Նյու Յորքում, որտեղ նկարահանվում է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի մասին պատմող ֆիլմում։

 

Դեպարդյոն մեղադրվում է 2012-ի նոյեմբերի 29-ին ոչ սթափ վիճակում մոտոցիկլետ վարելու մեջ, որը վթարի էր հանգեցրել։

 
Ըստ
Ֆրանսիայում գործող օրենքների, նրան սպառնում է մինչև 4.5 հազար եվրո տուգանք, ինչպես նաև 2 տարվա ազատազրկում։


Եթե դերասանը շարունակի չներկայանալ իր գործով դատական լսումներին, ապա նրա նկատմամբ կարող է քրեական հետապնդում հայտարարվել։