Փհենյանն օտարերկրյա դիվանագետներին առաջարկել է տարհանվել
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն Ռուսաստանին առաջարկել է դիտարկել Փհենյանում ՌԴ-ի դեսպանատան աշխատակիցների տարհանման հարցը՝ թերակղզում իրավիճակի սրման բերումով, հայտնում է RBC Daily-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Ռուսական կողմն ի գիտություն է ընդունել առաջարկը, սակայն չի պատրաստվում տարհանել դեսպանության աշխատակազմին:
Հայտնի է, որ հյուսիսկորեական արտաքին գերատեսչությունը նման առաջարկներ է հղել նաև մյուս դիվանագիտական առաքելություններին:
Այսօր հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան միջին հեռահարության (3000 կմ) երկրորդ «Մուսուդան» հրթիռն է տեղակայել Կորեական թերակղզու արևելյան ափին: Միջազգային փորձագետները հայտնել են, որ այդ տեսակի հրթիռները դեռ փորձարկում չեն անցել:










