Ջոն Քերին իր աշխատավարձի 5%-ը կհատկացնի բարեգործությանը

10:52 • 05.04.13

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դաշնային բյուջեի կրճատման պատճառով որոշել է իր տարեկան աշխատավարձի 5%-ը հատկացնել բարեգործական մի կազմակերպության, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդին։


Ինչպես պարզաբանել է Նուլանդը, միջոցները կտրամադրվեն այն ընկերությանը, որը զբաղվում է գերատեսչության աշխատակիցների օգնությամբ։

 

Նման բարեգործական կազմակերպություններն օգնում են, օրինակ, ծառայողական պարտքը կատարելիս մահացած աշխատակիցներին և կարիքավոր երեխաներին։ Թե հատկապես, որ ընկերությունը կստանա գումարը, դեռ որոշված չէ։