Հս. Կորեան երկրորդ բալիստիկ հրթիռն է տեղակայել արևելյան ափին

11:49 • 05.04.13

Փհենյանը միջին հեռահարության երկրորդ բալիստիկ հրթիռն է տեղակայել երկրի արևելյան ափին, տեղեկացնում է Взгляд-ը՝ «Ռենհապ» գործակալությանը հղումով։

Գործակալությունը տեղեկացրել է, որ տեղակայված հրթիռի թիրախը դեռևս հնարավոր չի եղել պարզել։

 

Երեկ «Ռենհապ» գործակալությունը հարավկորեական և ամերիկյան հետախուզական ծառայություններին հղումով տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան ափին «Մուսուդան» տիպի բալիստիկ հրթիռ է տեղակայել։ Հայտնի է, որ այդ հրթիռի թռիչքի հեռավորությունը կարող է կազմել 3-4 հազար կիլոմետր։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանի մասին, ով զինվորականներից պահանջել էր առաջինը կրակ չբացել։

 

ՌԴ արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Գրիգորի Լոգվինովը հայտարարել էր, որ ռուս փորձագետների կարծիքով՝ Փհենյանն ու Սեուլը պատերազմ չեն սկսի, սակայն լոկալ հակամարտությունը չի բացառվում։