Ճապոնիան առաջին անգամ Հս. Կորեայի դեմ պատժամիջոցները երկարաձգել է 2 տարով
Ճապոնիայի կառավարությունը որոշել է երկու տարով երկարաձգել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության դեմ պատժամիջոցները, գրում է Взгляд-ը։
2006թ.-ին ընդունված պատժամիջոցներն իրենց մեջ ներառում են ԿԺԴՀ-ից ապրանքների ներկրման արգելք, հյուսիսկորեական նավերի մուտքն արգելվում է ճապոնական նավահանգիստներ, ինչպես նաև խիստ վերահսկվում են Հյուսիսային Կորեա արտահանվող ապրանքները։
2009թ.-ին ԿԺԴՀ-ի կողմից միջուկային փորձարկումներից հետո Ճապոնիան հայտարարել էր առևտրային գործունեության լիարժեք դադարեցման մասին։
Մինչև 2009թ.-ը պատժամիջոցները երկարաձգվում էին յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Սակայն միջուկային փորձարկումից հետո սահմանափակումները երկարաձգվում էին մեկ տարի ժամկետով։
Այժմ, առաջին անգամ, պատժամիջոցները երկարաձգվել են երկու տարի ժամկետով։










