Հնդկաստանում շենքի փլուզումից 45 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Հնդկաստանի Բոմբեյ քաղաքի արվարձանում շինություն է փլուզվել, ինչի հետևանքով 45 մարդ է զոհվել, հայտնում է The Daily Beast-ը: Զոհվածներից 11-ը երեխաներ են:
Ավելի քան 20 մարդ անհետ կորած է համարվում: Դեպքի վայրում իրենց աշխատանքն են շարունակում փրկարարները:
Իսկ ոստիկանները փնտրում են շենքի սեփականատիրոջը, որպեսզի ձերբակալեն. պարզվում է՝ շինությունն ապօրինի է եղել:
Աղբյուրը հայտնում է, որ շենքերի փլուզումները հաճախակի են Հնդկաստանում. դրանք կառուցվում են էժանագին շինարարական նյութերից և մի քանի հարկով ավելի բարձր, քան թույլատրված է:










