Հրազդանում նրբերշիկից 3 մարդ է թունավորվել, մեկը՝ 7-ամյա երեխա

10:54 • 05.04.13

Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ապրիլի 5-ին՝ ժամը 00.30-ին, հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1993թ. ծնված Քրիստինե, 1996 թ. ծնված Լյուդմիլա և 2006թ. ծնված Զարզանդ Գրիգորյանները:
 

Պարզվել է, որ նրանք թունավորվել են ապրիլի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, տանը, ընթրիքի ժամանակ օգտագործած նրբերշիկից:
 

Կատարվում է հետաքննություն: