Քյոլնում տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի տնօրենին և սպառնում է նրան դանակով

15:13 • 05.04.13

Գերմանիայի Քյոլն քաղաքի ծայրամասում տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի տնօրենին և սպառնում է նրան դանակով, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Spiegel Online-ին։

 

Տղամարդը զինված մտել է մանկապարտեզի շենք ու ուղիղ գնացել տնօրենի սենյակ։ Իրավապահները, որոնք արդեն կապ են հաստատել հանցագործի հետ, հայտնում են, որ նա պահանջում է գումար և ավտոմեքենա։

 

Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, երեխաներին ոչ մի վտանգ չի սպառնում։ Միևնույն ժամանակ, դեռ հայտնի չէ՝ միջադեպի ժամանակ եղել են նրանք շենքում, թե ոչ։
 

Դեպքի վայր են ժամանել հատուկջոկատայինները։