Հռոմի Պապի Twitter-ի էջի հետևորդների թիվն անցել է 5 միլիոնը

00:14 • 05.04.13

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Twitter-ի միկրոբլոգի լսարանը 18 օրվա ընթացքում ավելացել է 2.3 միլիոնով, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Վատիկանի ռադիոյին:


Մարտի 17-ին, երբ Ֆրանցիսկոսը @Pontifex անունը կրող հաշվում թողել էր իր առաջին հաղորդագրությունը, էջի լսարանը կազմում էր 3.3 միլիոն օգտատեր, իսկ ներկայում այն անցնում է 5.6 միլիոնը:


@Pontifex միկրոբլոգը, որում պատմության մեջ առաջին հաղորդագրությունը 2012 թվականին դեկտեմբերի 12-ին թողել էր Բենեդիկտոս XVI Պապը, ժամանակավորապես փակվել էր փետրվարի 28-ին, այն բանից հետո, երբ Բենեդիկտոս XVI-ը լքել էր իր պաշտոնը: Հռոմի Պապի ընտրվելու օրը՝ մարտի 13-ին, նրա էջում հայտնվել է «Habemus Papam FRANCISCUM» լատիներեն արտահայտությունը, որը նշանակում է «Մենք ունենք Պապ Ֆրանցիսկոսին»