Հրդեհ արհեստանոցում. հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի

10:20 • 06.04.13

Ապրիլի 6-ին՝ ժամը 06։28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 2Ա շենքի առաջին հարկում գտնվող արհեստանոցում:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մոտակայքում գտնվող կիսանկուղային օժանդակ շինությունում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։17-ին, մարվել՝ 07։28-ին: Այրվել են կենցաղային իրեր (16 քմ):


Շինության ներսում հայտնաբերվել է 57-ամյա Վաչագան Հ-ի դին: