Ադրբեջանցի տնօրենը դպրոցում ինքնասպանության փորձ է արել

11:04 • 06.04.13

Ադրբեջանի Գեյգյոլի շրջանի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը ինքնասպանության փորձ է արել:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել երեկ. 1964թ-ին ծնված Ֆահրադին Աբբասովը կյանքին փորձել է վերջ տալ հենց դպրոցում. տնօրենը փակվել է իր աշխատասենյակում և ածելիով կտրել է աջ ձեռքի երակները:

 

Դպրոցի ուսուցիչները, նկատելով, որ տնօրենը երկար ժամանակ է, ինչ դուրս չի գալիս աշխատասենյակից, կոտրել էին դուռը և նրան հայտնաբերե գետնին ընկած, աջ դաստակի երակները կտրած:

 

Տնօրենը հիվանդանոց է տեղափոխվել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Իսկ թե ինչն  էր ստիպել տնօրենին նման քայլի դիմել, առայժմ հայտնի չէ: