Քաղաքական հավաքի ժամանակ Իրաքում 25 մարդ է զոհվել

17:22 • 06.04.13

Իրաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, կա 60 վիրավոր։ Հայտնում է Russia Today-ը:


Ողբերգությունը տեղի է ունեցել հյուսիսարևելյան Բակուբա քաղաքում սուննի թեկնածու Մուսանա ալ-Ջուրանիի կազմակերպած ընդունելության ժամանակ: Մահապարտ ահաբեկչի հարձակումից առաջ ամբոխի վրա նաև նռնակ է նետվել:


Միջադեպը գրանցվել է Իրաքում ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, որոնք որոշ նահանգներում հետաձգվել են պայթյունների և ցույցերի պատճառով: