Բելգիայի 2 քաղաքացի վիճակախաղով 26,5 մլն եվրո է շահել

11:32 • 06.04.13

Բելգիայի երկու բնակիչ եվրոպական EuroMillions վիճակախաղով 26,5 մլն եվրո է շահել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով բելգիական լրատվամիջոցներին։

 

Վիճակախաղն անցկացվել է նախօրեին երեկոյան։ Հաղթողների անունները չեն հաղորդվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

 

Նախորդ տարի բելգիացին այս վիճակախաղով շահել էր 79 մլն եվրո։ Բելգիայի համար ամենախոշոր շահումը եղել է 100 մլն եվրո, որը գրանցվել է 2007թ.-ին։