Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 350 անգամ

13:54 • 06.04.13

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ։

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1500 կրակոց:


Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն: