Ավելի քան 30 մարդ է տուժել Հոնգկոնգի մոտակայքում լաստանավի և զբոսանավի բախումից
Տեղի ոստիկանությունն ուրբաթ երեկոյան տեղեկացրել է, որ ավելի քան 31 մարդ է տուժել Հոնգկոնգի մոտակայքում լաստանավի և զբոսանավի բախումից, հաղորդում է INTERFAX.RU-ն:
Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, այս պահին տուժածներին ցամաք են տեղափոխում: Տուժածներից 11-ին պետք է հոսպիտալացնեն: Բախումից հետո լաստանավը կարողացել է շարունակել ընթացքը, իսկ զբոսանավի մասին ոստիկանությունից տեղեկություններ չեն հաղորդվում:










