ԱՄՆ պետքարտուղարի այցը Ստամբուլ հետաձգվել է օդանավի դռան պատճառով

19:08 • 06.04.13

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պետք է այսօր տեղական ժամանակով ժամը 7-ին Վաշինգթոնից Ստամբուլ թռչեր, սակայն տեխնիկական պատճառով թռիչքը հետաձգվել է:


РИА Новости-ն հայտնում է, որ թռիչքի հետաձգման պատճառը օդանավի վրա առաջացած խնդիրն է. այնտեղ դուռը փակվել-լռվել է:


Պետքարտուղարը, նրա կինը, թիկնապահները, օժանդակ աշխատակազմը, ուղեկցողները ստիպված են եղել լքել օդանավը:


Դրանից որոշ ժամանակ անց պետքարտուղարին պահուստային կառավարական օդանավն է առաջարկվել: Հարկադիր հետաձգումը պետքարտուղարի օրակարգում երկժամյա «պատուհան» է առաջացրել:



Քերին Ստամբուլ է մեկնել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի 6 երկրներ շրջագայության շրջանակներում:



Նրա և գործընկերների քննարկման թեմաները կլինեն Սիրիայի և Հյուսիսային Կորեայի ճգնաժամերը: