Կոլումբիայի նախագահը կարող է հանգստի իրավունք ստանալ

11:22 • 06.04.13

Կոլումբիայի սենատը սկսել է քննարկել օրենսդրության մեջ փոփոխությունները, որոնք թույլ կտան երկրի նախագահին օրինական արձակուրդի իրավունք ստանալ, հայտնում է rosbalt.ru-ն։

 

Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, սենատոր Էֆրաին Սեպեդան բացատրել է, որ մինչ այժմ պետության ղեկավարը եղել է միակ աշխատող կոլումբիացին, ով չի ունեցել արձակուրդի իրավունք։

 

«Պետության ղեկավարը պարտավոր է եղել աշխատել իր ղեկավարության 4 կամ 8 տարիների ընթացքում առանց արձակուրդի»,- նշել է սենատորը։ Սեպեդայի խոսքով՝ նման գրաֆիկը վնասակար է նախագահի առողջության և աշխատունակության համար։

 

Խորհրդարանի կողմից քննարկվող նախագահի արձակուրդը կկազմի տարեկան 15 աշխատանքային օրից ոչ ավելի, ընդ որում՝ արձակուրդի նվազագույն ժամկետն առաջարկվում է հաստատել մեկ շաբաթը։