Մահացել է իսպանացի անվանի ռեժիսոր Բիգաս Լունան
Իսպանիայում կյանքի 67-րդ տարում մահացել է նշանավոր իսպանացի ռեժիսոր և սցենարիստ Խուան Խոսե Բիգաս Լունան, հայտնում է France Presse-ը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին շրջանում նա տառապում էր քաղցկեղից:
Լունան կինոյում սկսել է հանդես գալ անցած տարվա 70-ականներին: Միջազգային ճանաչում է ձեռք բերել «Դաջվածք» ֆիլմից հետո, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում:
Նա հայտնի է նաև կինոյի համար այնպիսի համաշխարհային աստղերի «հայտնագործումով», ինչպիսիք են Պենելոպե Կրուսը և Խավիեր Բարդեմը:
Նրա ամենահայտնի գործերի շարքում են «Խոզապուտ, խոզապուխտ» (Պենելոպե Կրուսի դեբյուտային աշխատանքը կինոյում), «Մերկ Մախան», «Ոսկե ձվեր», «Սպասուհին «Տիտանիկից»» ժապավենները:










